Հայաստանն ու Ռուսաստանը նախատեսում են ստեղծել ներդրումային համագործակցության ֆոնդ
EconomicsՌուսաստանն ու Հայաստանը կվերլուծեն ներդրումային համագործակցության ֆոնդ ստեղծելու հնարավորությունը:
Այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Մենք քննարկել ենք համագործակցության մի շարք ուղղություններ, իհարկե, նաև ներդրումային համագործակցությունը: Կա գաղափար այդ նպատակների իրականացման համար ստեղծել ֆոնդ: Մենք պայմանավորվել ենք, որ կհանձնարարենք ճյուղային գերատեսչություններին վերլուծել նման ֆոնդի ստեղծման հնարավորությունը, ուղղված ներդրումային համագործակցությանը և, իհարկե, ֆինանսավորման աղբյուրների հայթայթմանը»,- հայտարարել է Մեդվեդևը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է երկկողմ չորս փաստաթուղթ, այդ թվում՝ քաղաքացիների՝ առանց վիզայի փոխադարձ այցերի համաձայնագրում փոփոխությունների մասին: Բացի այդ, ՌԴ արդյունաբերության և առևտրի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրը և 2016-2021 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը: Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ»-ի միջև ստոր ագրվել է միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության օպերատիվության բարձրացման և տեղեկատվության փոխանակման մասին արձանագրություն: