Հայաստանը հունիսին կընդունի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը
EconomicsՀայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում՝ հունիսին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին նշված է Մոսկվայում տեղի ունեցող հայ-ռուսական բանակցությունների տեղեկատվական նյութերում:
«Երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը կայուն կերպով աշխատում է, 17-րդ նիստը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 7-8-ը Սանկտ Պետերբուրգում: Հաջորդ նիստը կայանալու է Հայաստանում 2017-ի հունիսին»,- նշված է նյութերում:
ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը ՌԴ: