Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հուշագիր կստորագրի Անդյան հանրակցության հետ
EconomicsԵվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստվում Է մոտ ժամանակներս փոխըմբռնման հուշագիր ստորագրել Անդյան հանրակցության հետ:
Այդ մասին հայտնել Է ԵԱՏՀ-ի ինտեգրացման եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:
«Մենք ակտիվորեն հարաբերություններ ենք զարգացնում տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ:
Եվ այժմ քննարկում ենք ակտիվ փոխգործակցությունը լատինամերիկյան ինտեգրացիոն միավորումների հետ, նրանք շատ մեծ հետաքրքրություն ունեն,- լրագրողներին պատմել Է Վալովայան, որը մասնակցել Է ԵԱՀԿ-ի 25-րդ Տնտեսաբնապահպանական համաժողովի առաջին նախապատրաստական հանդիպմանը կազմակերպության Վիեննայի կենտրոնակայանում:-Մոտ ժամանակներս հուշագիր կստորագրենք Անդյան հանրակցության հետ, որը հնագույն տարածաշրջանային կազմակերպություններից մեկն Է: Դրան արդեն հավանություն են տվել երկու կողմերը»:
Անդյան հանրակցությունը տարածաշրջանային սոցիալ-տնտեսական ընկերակցություն Է, որի մեջ մտնում են Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը եւ Պերուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: