Նադալը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է
SportԹենիսի մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության, կիսաեզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակիչում իսպանացի Ռաֆայել Նադալը 2 ժամ 44 րոպե ձգված խաղում հաղթեց Միլոշ Ռաոնիչին` երեք սեթերում գրանցելով 6:4, 7:6, 6:4 հաշիվ:
Կիսաեզրափակիչում կմրցեն Ֆեդերեր-Վավրինկա, Նադալ-Դիմիտրով զույգերը: Խաղերը կկայանան հունվարի 26-ին:
«Մեծ սաղավարտ»-ի առաջին առաջնությունըկայացել է 1905 թվականին։ Ավստրալիայի բացառաջնությունն անցկացվում է կոշտ կորտերումՄելբուռն Պարկում 1988 թվականից։ Բացառաջնության ներկայիս գործող չեմպիոնը սերբՆովակ Ջոկովիչն է: Կանանց մենախաղումլավագույնը Անժելիկա Քերբերինն է: «Մեծ< /i>սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը մեկնարկել է հունվարի 16-ին և կեզրափակվի հունվարի 29-ին: