Ղրղզստանի ազգային բանկի պատվիրակությունն այցելել է ՀՀ Կենտրոնական բանկ
EconomicsԳործնական այցի շրջանակում հունվարի 25-ին ՀՀ ԿԲ է այցելել Ղրղզստանի ազգայինբանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ղրղզստանի ազգային բանկի, Ղրղզստանի ազգային ժողովի, Ղրղզստանի կառավարությանառ ընթեր Ֆինանսական շուկայի վերահսկողության և կարգավորման պետական ծառայության ներկայացուցիչներ և Ղրղզստանի բանկերի միության նախագահը:
Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Փորձի փոխանակման շրջանակում պատվիրակության անդամներին ներկայացվել են Հայաստանի դրամական փոխանցումների ազգային համակարգը, ՀՀ վճարային համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, ՀՀ ԿԲ փորձը փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, ՀՀ-ում ֆինանսական հաշտարարի գործունեությունը, վարկային բյուրոյի գործունեությունը, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների մշակման և ներդրման փորձը, ինչպես նաև ՀՀ ֆինանսաբանկային համակարգին վերաբերող այլ հարցեր: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և Ղրղզստանի ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուկովը ստորագրել են փոխընբռնման և համագործակցության հուշագիր ՀՀ ԿԲ և Ղրղզստանի ազգային բանկի միջև:
Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված ԱրՔա-ում, ԱՔՌԱ վարկային բյուրոյում և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում: