«Ալաշկերտ»-ը փորձարկում է նորեկների և երեք օրից ուսումնամարզական հավաքի կմեկնի Անթալիա
SportԵրևանի «Ակաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը «Գանձասար Կապան»-ի հետ ստուգողական խաղը, որն ավարտվել է ոչ ոքի 1:1 հաշվով, օգտակար է համարում իր թիմի համար: «Այս օրերին ծանր մարզումներ ենք անցկացնում և ստուգողական խաղերի ընթացքում ցանկանում ենք բոլոր ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տալ:
Խաղի ընթացքում ունեցանք բավականին հետաքրքիր գրոհներ, գոլային շատ պահեր, բայց օգտագործեցինք մեկը: Սա առաջին խաղն էր ուսումնա մարզական հավաքի ընթացքում, աստիճանապար կմտնենք հունի մեջ»,- խաղից հետո ասել է Ոսկանյանը:
«Ալաշկերտ»-ը ևս երեք օր մարզվելու է Երևանում, այնուհետև մեկնելու է Անթալիա՝ ուսումնամարզական հավաքի: «Գնալով պետք է բարելավենք խաղը և ավելացնենք: Նորեկների մասին առայժմ ոչինչ չեմ կարող ասել, ցանկանում ենք երկար փորձարկել նրանց, որպեսզի չսխալվենք: Դեռևս որևէ նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր չենք կնքել»,- ասել է Ոսկանյանը:
«Ալաշկերտ»-ը և «Գանձասար-Կապան»-ն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում են անցկացրել, հաշիվը բացել է կապանյան թիմի պաշտպան Ալեքսանդր Պետրոսյանը, իսկ 2-րդ խաղակեսում պատասխան գոլը խփել է «Գանձասար-Կապան»-ի նախկին հարձակվող Նարեկ Բեգլարյանը, ով փորձաշրջան է անցնում «Ալաշկերտ»-ում: