Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արարատյան դաշտում խորքային ջրերի ջրառը կիջեցվի վերականգնվող նիշից ներքև

Economics

ՀՀ բնապահպանության նախարարությունում հրավիրվել է 2017 թ. հունվարի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հ ետ կապերի վարչությունից:

Աշխատանքային խմբի ղեկավար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է  որոշմամբ հաստատված հանձնարարականը, ըստ որի 20-օրյա ժամկետում ՀՀ վարչապետին պետք է ներկայացվի Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների սահմանված չափաքանակների ապահովման, ռեսուրսավճարների նոր կառուցվածքի, ձկնարտադրության ոլորտում ջրի քանակական նորմերի, ջրային համակարգերում կորուստների նորմատիվների սահմանման վերաբերյալ միջոցառումների ծրագիր:

Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար), ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գ. Մարտիրոսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վ. Գևորգյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանը, ՀՀ ԷԵԲՊՆ-ի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Նարիմանյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական  վարչության պետ Կ. Մարգարյանը և «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Յ. Ջավադյանը:

Նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ աշխատանքային խմբի անդամներին կփոխանցվեն ոլորտի վերաբերյալ նախարարության ունեցած տեղեկատվությունը և նախկինում իրականացված ծրագրերի արդյունքները` մասնավորապես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության/ՄԶԳ/ ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որի շնորհիվ 2016 թվականին գույքագրվել է 14 բնական աղբյուր, 235 ձկնային տնտեսություն: Բացահայտվել են նաև չշահագործվող հորեր, որոնց մի մասից ջրի հոսք է դիտվել:

Ներկաներին կտրամադրվեն նաև Բնապահպանության նախարարության կողմից Արարատյան դաշտում ձկնաբուծության առանձնահատկությունները վեր հանած ուսումնասիրությունների արդյուքնները` դրանց հիման վրա հաջորդ նիստում առարկայական քննարկումներ կազմակերպելու նպատակով:

Աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց մոտեցումները  խնդրի լուծման առնչությամբ: Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը ներկայացրել է ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց Արարատյան դաշտից ներկայում իրականացվում է 1.6 մլրդ մ³ ջրառ, որից 800 մլն մ³-ը  ուղղվում է ձկնարտադրությանը, 581 մլն մ³-ը` ոռոգմանը, 190 մլն մ³-ը` խմելու, կենցաղային նպատակներով և 29 մլն մ³-ը արդյունաբերական նպատակներով: Ըստ Ա. Մինասյանի` Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի վերականգնվող չափաքանակը 1.1 մլրդ մ³ է  և իրականացվող միջոցառ ումների հիմնական խնդիրը պետք է լինի 1.6 մլրդ մ³  ջրառը համապատասխան մեխանիզմներով իջեցնել 1.1 մլրդ մ³-ից ներքև:

Պետք է մշակվի նաև ռեսուրսավճարների նոր կառուցվածք, որը կստիպի տնտեսություններին ավելի արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները: Նախարարը կարևորել է ջրային համակարգում կորուստների նորմատիվների սահմանումը: Աշխատանքների մեկնարկի համար կարևորվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից համապատասխան տեղեկատվության տրամադրումը թե´ ձկնաբուծական տնտեսությունների գործունեության, թե´ նրանց կողմից իրականացված բնապահպանական բնօգտագործման վճարների մասին:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գ. Մարտիրոսյանը կարևորել է գիտականորեն հիմնավորված հաշվարկների արդյունքները, որոնց հիման վրա հնարավոր կլինի սահմանել ջրառի այն սահմանափակումները, որի արդյունքում հնարավոր կլինի Արարատյան դաշտի խորքային ջրերի հորիզոնները 5-10 տարվա ընթացքում հասցնել նախկին մակարդակի:

Ըստ բանախոսի, նախաձեռնության նպատակը ձկնարատարությանը վնասելը չէ, այլ դրան զուգահեռ հնարավորությունների ստեղծումը, որպեսզի հազարավոր տարիներով Արարատյան դաշտում գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունը փոխանցվի սերունդներին, այլ ոչ թե այդ հողերն աղակալվեն: Առաջնային է համարվել այն սահմանների նախանշումը, որոնք ձկնարտադրության  համար շահավետ  կլինեն և չեն հարվածի բնությանը: Խորհրդակցության ժամանակ աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են խնդրի լուծման վերաբերյալ իրենց գերատեսչությունների  տնօրինած տեղեկատվությունը և մոտեցումները:

Աշխատանքային խմբի անդամները կարևորել են Արարատյան դաշտի խորքային ավազանի ներկայի վիճակի իրական պատկերի գիտական հիմնավորումը և առկա խնդիրներին սեղմ ժամկետներում լուծում տալու մեխանիզմների մշակումը: Խորհրդակցության ավարտին խորհրդի անդամների միջև բաշխվել են համապատասխան գերատեսչությունների  լիազորությունների շրջանակները ընդգրկող խնդիրնրը, որոնց վերաբերյալ եռօրյա ժամկետում պետք է տրամադրվի տեղեկատվություն հաջորդ նիստի աշխատանքները կազմակերպելու նպատակով: Հարցերը վերաբերում էին ջրախնայող և էներգախնայող տեխնոլոգիաների ներկրմանը, Ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման համակարգի աստիճանաբար կիրառմանը, «Կոմերցիոն» ջրակորուստների կրճատմանը, ռեսուրսավճարների նոր` պրոգրեսիվ սանդղակի կիրառմամբ կառուցվածքի ձևավորմանը, խրախուսման մեխանիզմների կիրառման միջոցով երկրորդային ջրօգտագործման համակարգի ներդրմանը և այլն:

Աշխատանքային խումբը որոշում ընդունեց հաջորդ նիստը գումարել մեկ շաբաթից:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine