Սկարլեթ Յոհանսոնն ու Ռոման Դորիակը 2 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են
LifestyleՍկարլեթ Յոհանսոնն ու Ռոման Դորիակը 2 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են, գրում է CNN–ը։ Ինսայդերները հայտնում են, որ զույգն ամառվանից արդեն բաժանված էր։
Բացի այդ, օրերս 32-ամյա դերասանուհին Թրամփի դեմ «Կանանց երթին» մասնակցել էր առանց ամուսնական մատանու, որը թեպետ արդեն կես տարի է չէր կրում։

Սկարլեթը 2014-ին ամուսնացել էր ֆրանսիացի լրագրողի հետ, իսկ հարսանիքից քիչ առաջ ծնվել էր նրանց դուստրը՝ Ռոուզ Դորոտին։
Որոշ ժամանակ զույգն ապրում էր 2 տարբեր քաղաքներում՝ Նյու Յորքում եւ Փարիզում, իսկ հետո հաստատվել էր հենց Ֆրանսիայի մայրաքաղաքում։