Հայտնի են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մրցակիցները
SportՔիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Սերբիայի, Ավստրիայի, Ռուսաստանի, ՆՀՀ Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Ընդհանուր առմամբ, 54 երկրների հավաքականներ բաժանվեցին 9 խմբերի, որոնց հաղթողները միանգամից կնվաճեն եզրափակիչ փուլի ուղեգիր: Խմբերում 2-րդ տեղ գրաված թիմերից լավագույն ցուցանիշ ունեցող 4 թիմեր կնվաճեն փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, որի 2 հաղթողները նույնպես կմասնակցեն Իտալիայում և Սան Մարինոյում կայանալիք եզրափակիչ փուլին: Ընդ որում, եթե Իտալիան ազատված է ընտրական փուլին մասնակցելուց, ապա Սան Մարինոն դեռ պետք է կարողանա հաղթահարել ընտրական փուլը՝ եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ստանալու համար:
Մրցաշարի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: