Հայաստանը սիրիահայերին աջակցություն տրամադրելու նպատակով հատկացրեց ավելի քան 43 մլն դրամ
SocietyՀՀ կառավարությունը որոշում կայացրեց 43 մլն 368 հազար դրամ հատկացնել Արտաքին գործերի նախարարությանը՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ միջոցներն հատկացվում են կառավարության պահուստային ֆոնդից:
ՀՀ ԱԳՆ-ն միջոցները նվիրաբերության կարգով կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ սիրիահայերի համար առաջնային անհրաժեշտության պարագաներ, սնունդ, կենցաղային իրեր և այլ անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով: