Գեղարքունիքում, Վարդենյաց լեռնանցքից բացի, անցանելի են բոլոր ճանապարհները
SocietyԳեղարքունիքի մարզի տարածքում հունվարի 25-ի եւ 26-ի ընթացքում գրանցվել են ուժեղ քամիներ եւ բքեր, ինչպես նաեւ թույլ ձյուն, որոնց հետեւանքով որոշ ճանապարհահատվածներում առաջացել է դժվարանցանելի վիճակ: Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, հունվարի 26-ի կեսօրվա դրությամբ փակ է մնում Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհը Վարդենյաց լեռնա նցքում, իսկ ահա մնացած ճանապարհները բոլոր ուղղություններում անցանելի են: «Երեկ երեկվա եւ այսօրվա ընթացքում դժվարանցանելի վիճակ առաջացել է Ախպրաձոր, Մադինա, Լճաշեն, Ծաղկունք, Գանձակ, Սարուխան միջհամայնքային նշանակության ճանապարհներին, որոնք, սակայն, ժամանակին մաքրվել եւ մշակվել են ճանապարհաշինարարների կողմից»,-պատմեց Գեւորգ Խաչատրյանը: Մարտունի-Գետափ ավտոճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանի տեղեկացմամբ՝ Վարդենյաց լեռնանցքում ճանապարհի մաքրման, մշակման եւ լայնացման ա շխատանքները սկսվել են հունվարի 26-ի առավոտվանից: «Արգելափակումից դուրս ենք բերել 1 բեռնատար մեքենա, փորձում ենք ապահովել ճանապարհի անցանելիությունը մինչեւ այսօր երեկոյան, լայնացնում ենք բքի լցրած հատվածները: Բուքը կարճ ընդհատումներով շարունակվում է՝ խանգարելով աշխատանքների ընթացքը»,-ներկայացրեց Աղասի Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան