«Մերսեդես»-ների բախման հետևանքով 6 քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց
SocietyԵրևան-Վանաձոր ավտոճանապարհի 97 կմ վրա հունվարի 25-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վթարի հետևանքով երկու վարորդը և չորս ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Քննչական խումբը ժամանել է դեպքի վայր,փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։