Նախարար Սարգսյանը կարևորում է զինծառայողների ապահովագրման հիմնադրամի աշխատանքի թափանցիկությունը
SocietyՀՀ պաշտպանության նախարարության համար շատ կարևոր է հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների ապահովագրման հիմնադրամի աշխատանքի թափանցիկությունը: Հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ես չեմ ցանկանում շատ կենտրոնանալ այս թեմայի վրա, որովհետև մանրամասն ներկայացրել եմ նման հիմնադրամի ստեղծման նպատակը: Միայն ասեմ, որ մենք արդեն մոտեցել ենք հիմնադրամի ձևավորման եզրափակիչ փուլին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:
Նա վստահեցրեց, որ պաշտպանության նախարարության համար շատ կարևոր է հիմնադրամի աշխատանքի թափանցիկությունը և հասարակության համար առավելագույն հասանելիությունը: Նախարարը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի հանրության համար հիմնադրամի աշխատանքը լինի հասանելի, հասկանալի և ընդունելի: