Միանշանակ ուժեղ օր իմ կյանքում. Վաչե Թովմասյանի առաջին գրառումը հայր դառնալուց հետո
LifestyleՍիրված եւ ճանաչված դերասան Վաչե Թովմասյանը հունվարի 25-ին հայրիկ է դարձել։ Շոումենի կինը՝ Գայանե Մանուկյանը, ամուսնուն պարգեւել է դուստր, որին զույգը անվանակոչել է Միա։ Նորաթուխ հայրիկը հենց նույն օրը պատմել է իր տպավորությունների մասին՝ նշելով, որ իրարամերժ զգացողություններ ունի՝ եւ շփոթված է, եւ շատ ուրախ:

Իմանալով, որ թե փոքրիկը, թե Գայանեն իրենց լավ են զգում, Վաչեն որոշել է այդ նշանակալի օրն ավելի տոնական դարձնել Vitamin ակումբից ընկերների, Գրիգոր Դանիելյանի, սիրված երգիչներ Ռազմիկ Ամյանի, Արամեի, Մարտին Մկրտչյանի, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի եւ ուրիշների հետ։
Տոնական երեկույթից հետո Վաչեն Instagram-ում նոր գրառում է կատարել՝ ամփոփելով անմոռանալի օրը.
«Միանշանակ ուժեղ օր իմ կյանքում։ Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների ու մաղթանքների համար»,- գրել է երջանիկ հայրիկը։
