Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՊԵԿ-ը հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով շուրջ 1 մլրդ 624 մլն դրամ եկամտային հարկի գումար է վերադարձրել

Պետական եկամուտների կոմիտեն տարեցտարի արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանը: Նրա տեղեկացմամբ` աճում է օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թվաքանակը:

«2015 թ. ընթացքում վերադարձվել է շուրջ 274 մլն դրամ գումար, մասնակից անձինք եղել են 560-ը: 2016 թ. ընթացքում վերադարձվել է 1 մլրդ 350 մլն դրամի չափով եկամտային հարկի գումար` արդեն 1276 մասնակիցների: 2017 թ. հունվարի 25-ի դրությամբ պետբյուջեից վերադարձված եկամտային հարկի ընդհանուր գումարը կազմել է 1 մլրդ 624 մլն դրամ»,-նշեց Տիգրան Կիրակոսյանը` հավելելով, որ այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է հատկացնել շուրջ 2 մլրդ դրամի չափով գումար:

 Նրա խոսքով` եկամտահարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն առաջին անգամ հարկային մարմին է ներկայացնում կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը` սահմանված ձևաչափի դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագիր, բնակարանը ձեռք բերելու վերաբերյալ տեղեկանք կառուցապատողի կողմից, տեղեկանք բանկի կողմից հիփոթեքային բանկի տոկոսների վերաբերյալ, անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն և գրավադրված անշարժ գույքի վկայական: Հետագա հաշվետու ժամանակահատվածներում հարկային մարմին է ներկայացվում դիմում և վճարված տոկոսների վերաբերյալ բանկի կողմից տրված տեղեկանք:

«Գործընթացն առավել դյուրին դարձնելու նպատակով նախատեսվում է եռամսյակային դիմումները ևս էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն ստեղծել: Միաժամանակ, ՀՀ կառավարության համապատասխան որոշումը նախատեսում է նաև վարկառուի համաձայնությամբ ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում վարկառուի վճարած տոկոսագումարների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հարկային մարմնին: Ներկայումս աշխատանքներ են ընթանում ԱՔՌԱ-ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվության փոխանցումը իրականություն դարձնելու ուղղությամբ »,- ասաց նա:

 Կիրակոսյանը նաև հավելեց, որ եթե վարձու աշխատողը կարողանում է հիփոթեքային վարկի շնորհիվ ձեռք բերել բնակարան, ապա կառավարության որոշմամբ կամ օրենքով նախատեսված կարգով տարիքային սահմանափակումներ չեն նախատեսվում: Եթե ընտանիքների անդամներից ամուսինները համասեփականատերեր և համավարկառուներ են, և երկուսն էլ վարձու աշխատողներ են կամ նրանցից մեկը նոտար է կամ անհատ ձեռնարկատեր, ապա նրանց կողմից վճարվող եկամտային հարկը նույնպես ուղղվում է վարկի տոկոսների մարմանը:

Վարկառուն առաջին երեք ամիսների ընթացքում ինքն է վճարում է հիփոթեքային վարկի տոկոսները, որից հետո հարկային մարմին ներկայացված դիմումի հիման վրա փոխհատուցվում է նրա կողմից տրված տոկոսների գումարը:

 «Վարկառուն յուրաքանչյուր ամիս վճարում է հիփոթեքային վարկի համար տոկոսները, եռամսյակի ավարտին ներկայացնում է դիմում, տեղեկանք բանկից` իր կողմից մարված տոկոսների չափի վերաբերյալ, և դրա հիման վրա հարկային մարմինները կատարում են վճարումներ: Փաստաթղթերի փաթեթը վարկառուն ներկայացնում է հարկային մարմին մեկ անգամ նրանից հետո յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում է դիմում և տեղեկանք՝ ֆինանսական կազմակերպության կողմից վճարված տոկոսների մասին: Վարկի մարումը տեղի է ունենում եռամսյակային կտրվածքով»,- ավելացրեց ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումներÕ « կազմակերպման և դիտարկման վարչության պետը:

2014թ. նոյեմբերին «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 8.2 հոդվածով, ըստ որի ֆիզիկական անձանց կողմից վճարվածեկամտային հարկը վերադարձվում է բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարան ձեռք բերելու, ինչպես նաև ՀՀ տարածքում անհատական բնակել ի տուն կառուցելու նպատակով ստացված հիպոթեքային վարկի սպասարկմանհամար վճարվող տոկոսների չափով: Օրենքը վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացիբնակարանի ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համարվճարվող< i> տոկոսների գումարներին: Այս դրույթը դրական ազդեցություն է ունենում շինարարության, սոցիալական ևտնտեսական ոլորտների զարգացման վրա` նպաստելով բնակարանային շինարարությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, բնակարանային խնդիրներ ունեցող անձանց անհրաժեշտ խնդիրների կարգավորմանը և այլն:

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities