Տոնական «Բարի լույս» Հայոց բանակի օրվա առթիվ
Lifestyle«Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս»-ի հունվարի 28-ի թողարկումը տոնական է լինելու: Առավոտյան 10:00-ին եթերում կլինի լուրեր տոնական թողարկումը, որից հետո «Բարի լույսի» տաղավարում Հայոց բանակի օրվա առթիվ կերգեն Սիլվա Հակոբյանը, Ներսիկ և Արաբո Իսպիրյանները, Գոհար Հարությունյանը, Գրիգոր Կյոկչյանը, Ռուսլան Էլազյանը, Նարեկ Բավեյանը, Գուրգեն Դաբաղյանը և այլք:
Եթերի ժամանակ իրենց շնորհավորական ուղերձով հանդես կգան ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և այլ հայտնի մարդիկ:


















