Դոլարը, ֆունտը,եվրոն ու ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկվել են
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հունվարի 27-ին կազմել է 486,38 դրամ: Այն հունվարի 26-ի համեմատ արժեզրկվել է 0.10 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520,18 դրամ՝ արժեզրկվելով 1,47 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 610,07 դրամ է՝ հունվարի 26-ի համեմատ այն արժեզրկվել է 4,69 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 27-ին կազմել է 8.10 դրամ` հունվարի 26-ի համեմատ այն արժեզրկվել է 0.02 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 263,65 դրամ, ոսկի՝ 18,603,91 դրամ, պլատին` 15,199,63 դրամ: