«Շիրակ»-«Գանձասար-Կապան» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
SportԱվանի ֆուտբոլի ակադեմիայում «Շիրակ»-ը և «Գանձասար-Կապան»-ը ընկերական հանդիպում անցկացրեցին:
Արմենպրեսի հաղորդմամբ` հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Շիրակից» դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի Մուսա Բակայոկոն, իսկ կապանցիների կազմում աչքի ընկան Գեղամ Հարությունյանը և Կլաուդիր Մարինին:
Թիմերը նախապատրաստվում են Հայաստանի առաջնության երկրորդ շրջանին: