24-ամյա Նարեկին դանակահարողն անչափահաս է. նրան բերման են ենթարկել
Հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հոկտեմբերի 14-ին, ժամը 01.40-ին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց է դիմել Շատին գյուղի մի բնակիչ, 24-ամյա Նարեկ Բ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Շատին գյուղի սկզբնամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Նարեկ Բ.-ին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել եւ վնասվածք է պատճառել 15-ամյա Ա. Մ.-ն:
Անչափահաս Ա. Մ.-ն ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: