10 վատ սովորություններ, որոնք «քամում են» Ձեզ. ահա թե ինչպես հրաժարվել դրանցից
LifestyleBlogNews-ը գրում է.
Դուք մշտապես հոգնա՞ծ եք, սակայն չեք հասկանում պատճառը։ Իրականում պատճառն այն է, որ մարդիկ ունեն մի շարք սովորություններ, որոնք քամում են մեզ և որոնցից պետք է անհապաղ ազատվել։ Դրանցից ազատվելու ճանապարհը միաժամանակ հեշտ և դժվար է, քանի որ դա անելու համար հարկավոր է կամքի ուժ ունենալ։
BlogNews-ն առանձնացրել է 10 այդպիսի սովորություններ և առաջարկում է կարդալ Դալայ Լամայի առաջարկած լուծումները։
1. Պահեք Ձեր խոստումները

Մի տվեք այնպիսի խոստումներ, որոնք չեք կարող պահել։ Փորձելով ինչ-որ կերպ դրա տակից դուրս գալ՝ դուք պարզապես ոչնչացնում եք Ձեզ։ Խոստացեք միայն այն, ինչ կարող եք անել և անպայման պահեք խոստումները։
2. Հեռու մնացեք «թունավոր» մարդկանցից
Շատ դեպքերում, երբ ցանկանում ենք օգնել մարդկանց, բացասական արձագանք ենք ստանում ուրիշներից։ Պետք է շրջապատից հեռացնել բոլոր թունավոր մարդկանց և շփվել միայն դրական և լավ մարդկանց հետ։
3. Վճարեք Ձեր հաշիվները ժամանակին

«Ոչ մեկին չպետք է պարտք լինեմ». սա պետք է լինի Ձեր կյանքի կարգախոսներից մեկը։ Մշտապես վճարեք Ձեր հաշիվները ժամանակին։
4. Սովորեք ներել
Այն մարդիկ, ովքեր ապրում են առանց ներելու, տառապում են։ Սեփական անձը ատելությամբ թունավորելու փոխարեն պետք է ներողամիտ լինել։ Արեք դա հենց Ձեզ համար, քանի որ այդպես ներքին խաղաղության կհասնեք։
5. Կենտրոնացեք Ձեր սիրելի զբաղմունքների վրա

Երբեմն մենք անում են այն բաները, որոնք մեզ տհաճ են, սակայն ցանկացած հնարավորության դեպքում զբաղվեք Ձեզ հաճելի գործով։
6. Ժամանակ ամեն ինչի համար
Ժամանակ է պետք հատկացնել թե՛ հանգստանալուն և թե՛ գործելուն։ Այդ երկուսն էլ հավասարապես կարևոր են։
7. Մի կուտակեք ... թարմացրեք

Եթե ցանկանում եք, որ կյանքը լավ ընթանա, մի կուտակեք ամեն ինչ և մի կախվեք եղածից։ Սկսեք Ձեր ննջասենյակը և պահարանը թարմացնելուց։ Ազատվեք բոլոր անպետք իրերից։
8. Ընդունեք անհաջողությունները
Մի թաքնվեք ձախողումից և մի վախեցեք դրանից։ Եթե ինչ-որ բան անհանգստացնում է Ձեզ, արտահայվեք դրա մասին և հեռացրեք Ձեր կյանքից։ Մի՛ սպասեք, որ Ձեր խնդիրները ինքնուրույն կլուծվեն. նախաձեռնող եղեք։
9. Հետևեք առողջությանը

Նույնիսկ ամենահանճարեղ մարդիկ անզոր են, եթե անառողջ են։ Հետևեք Ձեր ֆիզիկական և հոգևոր առողջությանը և երջանիկ կլինեք։
10. Թույլ տվեք, որ կյանքն ընթանա իր հունով
Դուք ամեն ինչի մի մասնիկն եք, իսկ ամեն ինչը Ձեր մասնիկն է։ Մի կռվեք կյանքի հետ, ընդունեք այն այնպիսին, ինչպիսին կա։ Միայն հիշեք, որ ինչքան շուտ սկսեք խաղալ կյանքի կանոններով, այնքան ավելի շուտ կհասնեք հաջողության։