Tata Steel Chess-ի վերջին տուր. Դմիտրի Անդրեյկին vs Լեւոն Արոնյան
SportՀոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում հունվարի 29-ին կավարտվի Tata Steel Chess մրցաշարը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վերջին տուրում սեւերով կմրցի ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ:
Tata Steel Chess-2017, 13-րդ տուր
Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Յի Վեյ (Չինաստան) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պավել Էլյանով (Ուկրաինա)
Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)
Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)
Մրցաշարային դրությունը վերջին տուրից առաջ. Սո՝ 8, Վեյ, Արոնյան, Կարլսեն՝ 7.5-ական, Էլյանով, Ադհիբան, Կարյակին՝ 6.5-ական, Հարիկրիշնա, Գիրի՝ 6-ական, Նեպոմնյաշչի, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 5-ական, Ռապորտ՝ 4.5, Վան Վելի՝ 2.5: