Yerevan, 25.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մատուցվել է Ս. Պատարագ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով (ֆոտո)

Society

Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: 

Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը, Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդության սպասավորներ, զինվորներ եւ բազում ուխտավոր հայորդիներ։

Պատարագի արարողությունից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարարին եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին` Հայոց բանակի 25-րդ հոբելյանի կապակցությամբ ի դեմս նրանց շնորհավորելով հրամանատարներին ու զինվորներին:

Այնուհետեւ եկեղեցական թափորով Վեհափառ Հայրապետը եւ նախարարն առաջնորդվեցին Մայր Տաճար: Թափորի առջեւից գնդերեցները կրում էին Հայոց բանակի` պահապան հռչակված Աշոտ Երկաթի խաչի կրկնօրինակ մասունքակիր խաչը եւ ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդության դրոշը:

Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյա հոբելյանին:

Կոնդակի ընթերցումից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ առ Աստված միասնական աղոթք բարձրացվեց Հայրենիքի բարօրության, Հայոց քաջարի բանակի անսասանության եւ հայրենյաց սահմանների անառիկության համար:

Ապա  Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ կատարվեց նաեւ պարգեւաբաշխություն:

Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ, Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք զինվորականների:

«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական Սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոնդակի ընթերցումից հետո «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ՀՀ ՊՆ ԳՇ պետի աշխատակազմի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանին, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանին, ՊԲ դիվիզիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Արարատ Մելքումյանին, ՊԲ զինվորական կոմիսար գնդապետ Մխիթար Ավշարյանին, ՊԲ դիվիզիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանին, 3-րդ ԲԿ հրամանատար գնդապետ Գրիգորի Խաչատուրովին, ՀՀ  ՊՆ ՊՔ վարչության պետ Լեւոն Այվազյանին:

ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգեւների արժանացան նաեւ բարձրաստիճան եկեղեցականներ:

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգեւատրվեցին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ հանձնվեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանին:

Շնորհաբաշխությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը վերստին իր օրհնության ու գնահատանքի խոսքը բերեց ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմին` մաղթելով, որ միշտ հաղթական լինի Հայոց բանակը:

Տեղի ունեցավ նաեւ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանգչող հայորդիներին նվիրված «Հուշամատյան ոգեշնչման» գրքի շնորհանդեսը»:   

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia