Հիմա հասկանում եմ, որ դա իմ կողմից շատ ճիշտ որոշում էր. Մաշա Մնջոյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Մաշա Մնջոյանն օրերս ներկայացրեց իր «Իմ լուսաբաց» կամ «Song for you» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որը նկարահանվել է Սիդնեյում:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է ոչ միայն նոր տեսահոլովակից, այլեւ երգչուհի Սոնայի հետ համատեղ զուգերգի ու առաջիկա ծրագրերի մասին:
««Իմ լուսաբաց» երգը ստեղծելիս սկսեցինք երաժշտությունից: Հեղինակները ես ու Կարեն Անանյանն ենք: Իսկ երբ կար գեղեցիկ երաժշտությունը, պահանջվում էր համապատասխան խոսքեր: Չգիտես ինչու, երբ դեռ չէին գրվել խոսքերը, առանց բառերի ես երգում էի այս երգը ու հասնելով վերջի հատվածին` միշտ ասում էի` «Singing this song for you»: Ժամանակ անց դիմեցի շատ տաղանդավոր Իննա Մխիթարյանին, ով անգլերենով գրեց շատ գեղեցիկ խոսքեր, բայց թողնելով իմ հորինած մի քանի խոսքը, որն էլ վերջում իր մեջ կրեց ողջ իմաստը: Այդ ընթացքում միաժամանակ երաժշտությունն ուղարկեցի իմ շատ լավ ընկեր Գայանե Ավետիսյանին, ով նույնչափ գեղեցիկ տեքստ գրեց արդեն հայերենով: Արդյունքում եկավ մի պահ, որ չկողմնորոշվեցի, թե որ տարբերակը կարելի է ընտրել` հանդիսատեսիս ներկայացնելու համար, քանի որ երկուսն էլ շատ էի սիրել ու շատ մոտ էին ինձ: Երկար մտորումներից հետո որոշեցի երկու լեզվով էլ երգել. Հիմա հասկանում եմ, որ դա իմ կողմից շատ ճիշտ որոշում էր»,- երգի ստեղծման մասին խոսելիս` պատմեց Մաշա Մնջոյանը:
Շարունակությունը` այստեղ: