Անիծված իրեր, որոնց մեջ տարիներ շարունակ չար ոգիներ են ապրում
LifestyleՄինչ որևէ էժանագին իր գնելը մտածեք, թե ինչու է այն այդքան մատչելի։ Պետք չէ գնել այն ամենը, ինչ մատչելի գնով են վաճառում, հատկապես, երբ վաճառականն անծանոթ է։
cosmo.ru-ն գրում է, որ տարիների ընթացքում մարդկությանն այնպիսի իրեն են հայտնի դարձել, որոնք սարսափելի էներգիա ունեն և անիծված են համարվում։
Բասբիի մահվան աթոռը

Այս աթոռը պատկանում էր մարդասպան Թոմաս Բասբիին։ Երբ նրան մահվան դատապարտեցին, նա հայտնեց իր վերջին ցանկությունը։ Բասբին ցանկացել էր ուտել իր սիրելի ուտեստը տեղական փաբերից մեկում։ Ուտելուց հետո նա կանգնել ու ասալ էր․ «Այն մարդիկ, որոնք կնստեն այս աթոռին՝ կմահանան»։ 63 հոգի փորձել է ճակատագիրն ու նստել աթոռին։ Նրանք բոլորը մահացել են։ Երբ մահերի թիվն արդեն դադարել է պատահականություն լինել՝ փաբի տերը նվիրաբերել է աթոռը Մեծ Բրիտանիայի թանգարաններից մեկին, որտեղ այն կախված է 1,5 մետր բարձրության վրա, որպեսզի այլևս ոչ ոք չնստի դրա վրա։
Ռոբերտ տիկնիկը

Ռոբերտն ԱՄՆ-ում ամենաճանաչված տիկնիկներից մեկն է։ Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ փոքրիկ Ռոբերտ Յուջին Օտտոյին մի տիկնիկ են նվիրել։ Նա այդ ժամանակ 4 տարեկան էր։ Տիկնիկը նվիրել էր նրանց տան սպասուհին, որը, ըստ լեգենդի՝ անիծել էր այն, քանի որ Ջինի ծնողները նրա հետ վատ էին վարվել։ Այդ օրվանից սկսած փոքրիկ տղան սկսել էր մղձավանջներ տեսնել, իսկ տան մյուս սպասուհիները գիշերը փոքրիկ ոտքերի ձայներ էին լսում։ Ավելին, տղայի սենյակում միշտ ինչ որ իրեր էին ընկնում, իսկ երբ ծնողները ներս էին մտնում, տղան գոռում էր, որ դա Ռոբերտն է արել։ Հետագայում տիկնիկը հեռացրել էին տան հեռավոր անկյուն, սակայն սպասուհիները միևնույնն է փոքրիկ ոտնաձայներ էին լսում ու շողքեր տեսնում։
Դիբբուկի պահարանը


2001 թվականին Կևին Մանիս անունով տղամարդը գինու համար պահարան է գնում։ Վաճառականը պատմում է, որ պահարանը Հոլոքոստում ողջ մնացած մեկին է պատկանել, և որ դա իրենց ընտանեկան մասունքն է։ Կևինը հարցնում է, թե ինչու են այն վաճառում, իսկ կինը պարզապես ասում է, որ չի ցանկանում, որ այն տանը մնա։ Այն տարիներ շարունակ դրված է եղել նրա տատիկի սենյակում և չի բացվել։ Կինն ասում է, որ պահարանի ներսում Դիբբուկ սատանան է փակված։ Տղամարդը չի հավատում այս ամենին և տուն տանելով՝ բացում է պահարանը։ Այնտեղ գտնում է մի վարդ, մազափունջ, փոքրիկ ոսկեգույն գավաթ, 1920-ականների մի քանի մետաղադրամ, մոմակալ և փոքրի արձանիկ, որի վրա գրված էր «շալոմ»։ Գիշերը շատ ծանր է անցնում Կևինի համար։ Չդիմանալով մղձավանջներին՝ նա պահարանն իր մորն է նվիրում, սակայն հենց այդ նույն օրը կինը սրտի կաթված է ստանում։ Հետագայում, բոլոր նրանք, ում մոտ հայտնվում է այս տուփը՝ առողջական խնդիրներ են ձեռք բերում։ Վերջին անգամ տուփը գտնվել է Ջեյսոն Հեքսթոնի մոտ, ով տարօրինակ մաշկային հիվանդություն է ձեռք բերել։ Հետագայում նրա վիճակը վատացել է և նրա բերանից սկսել է արյուն գալ։ Բժիշկներն ոչինչ չեն կարողացել անել, իսկ տուփը պահել են այնպես, որ մինչև այսօր ոչ ոք չի կարողացել գտնել։
Անաբել տիկնիկը

Այս պատմությունը սկսվել է 1970 թվականին, երբ մի կին իր դստերը տիկնիկ է նվիրել։ Աղջկան այնքան է դուր եկել տիկնիկը, որ նա այն իր հետ քոլեջ է տարել։ Սակայն, հետագայում աղջիկները հասկացել են, որ ինչ որ բան այն չէ։ Նրանք սկսել են նկատել, որ տիկնիկը տեղաշարժվում է, թղթին տարօրինակ խզբզանքներ են հայտնվում և այլն։ Նրանք դիմում են մեդիումի օգնությանը, որն ասում է, որ տիկնիկի ներսում Անաբել անունով աղջկա հոգին է թաքնված։ Նա ասում է, որ Անաբելը սիրում է աղջիկներին ու ցանկանում է նրանց կողքին մնալ։ Հետագայում, Անաբելը վնասում է աղջիկներից մեկի ընկերոջը, և նրանք դիմում են Էդ և Լոուրեն Ուորեններին, որոնք ամբողջ կյանքում պայքարել են գերբնական ուժերի դեմ։ Նրանք բացահայտում են ճշմարտությունն ու ասում, որ իրականում ոչ մի Անաբել գոյություն չունի։ Պարզապես սատանան խաբել է աղջիկներին, որպեսզի ավելի երկար մնա մարդկանց մեջ։ Այժմ տիկնիկը պահվում է Ուորենների թանգարանում։