3 բաղադրիչ՝ կնճիռներից ու մաշկի բծերից ազատվելու համար
LifestyleՇատերը գիտեն ալոեի հրաշագործ հատկությունների մասին, բայց պետք է իմանալ նաև, որ ալոեն շատ ավելի արդյունավետ կլինի, եթե այն խառնենք կոկոսի յուղի հետ: Ստացված քսուքը հիանալի ազդեցություն է ունենում դեմքի և պարանոցի մաշկի վրա: Մանր կնճիռները, մաշկի վրայի հետքերն անհետանում են՝ քսուքը մի քանի անգամ կիրառելուց հետո:
Հարկավոր է
100 գ ալոեի հյութ
100 գ կոկոսի յուղ
3-5 կաթիլ եթերային յուղ
Պատրաստման եղանակը
Փոքրիկ տարայի մեջ խառնել ալոեի հյութն ու կոկոսի յուղը, մինչև միասեռ զանգված ստացվի: Ավելացնել եթերային յուղը, կրկին խառնել: Պատրաստի քսուքը լցնել փոքրիկ ապակե շշի մեջ, պահել սառնարանում: Այն պետք է քսել դեմքին և վզին՝ ցնցուղ ընդունելուց հետո, քանի որ ցնցուղից հետո մաշկի ծակոտիները բացվում են, և քսուքի ազդեցությունն ավելի մեծ է լինում: