Ֆիլիպո Ինձագի. Բերլուսկոնին միջամտում էր մարզիչների աշխատանքին
Sport«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին քննադատել է իտալական ակումբի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնիին: «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողի խոսքով՝ ակումբի ղեկավարը միջամտում է մարզչական շտաբի գործերին:
«Թիմում բոլորը պետք է լինեն այնպիսին, ինչպիսին նրանց ցանկանում է տեսնել Բերլուսկոնին: Իմ կարծիքով, ակումբի սեփականատերը պետք է չմիջամտի մարզչական շտաբի աշխատանքին»,- աշխարհի 2006թ. չեմպիոնի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ 43-ամյա Ինձագին «Միլանը» գլխավորել է 2014-2015-ը, իսկ այժմ իտալական D Սերիայում հանդես եկող «Վենեցիայի» գլխավոր մարզիչն է: