ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է լեռնահանքային ձեռնարկությունների ռոյալթիների վճարման կարգը
EconomicsՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից հարկային օրենսգրքով սահմանված ռոյալթիների վճարման կարգը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կ ապերի վարչությունից,
Արձագանքելով ձեռնարկությունների մտահոգություններին և ելնելով ձևավորված շուկայական պայմաններից՝ կառավարությունը որոշել է ընդառաջել բիզնեսի առաջարկություններին և 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքում նախատեսել մեղմացնող փոփոխություններ և այդ նպատակով ՀՀ Ազգային ժողով ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ:
Արդյունքում՝ ակնկալվում է, որ 2018 թ.-ից կիրառվող ռոյալթիների հաշվարկման բազան էապես մոտ կլինի ոլորտում ձեռնարկությունների արտադրանքի իրացումից ստացվող հասույթի մեծությանը: