«Չելսիի» դեմ խաղում գանգոսկրի կոտրվածք ստացած Մեյսոնը դուրս է գրվել հիվանդանոցից
Sport«Հալ Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռայան Մեյսոնը դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է ակումբի կայքը:
25-ամյա ֆուտբոլիստը վերականգնողական կուրս կանցնի տնային պայմաններում: Նրա վերականգման ստույգ ժամկետները չեն նշվում:
Հիշեցնենք, որ «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում Ռայան Մեյսոնը ստացել էր գանգոսկրի կոտրվածք, ինչի հետեւանքով վիրահատվել է: Լոնդոնում կայացած խաղի 12-րդ րոպեին Ռայան Մեյսոնը մրցակցի տուգանային հրապարակում գլխով բախվել էր «Չելսիի» պաշտպան Գերի Կեհիլի գլխին: Կեհիլը բավական արագ էր ուշքի եկել, իսկ Մեյսոնին մոտ 5 րոպե բուժօգնություն էին ցուցաբերում խաղադաշտում, որից նրան դուրս էին բերել պատգարակով եւ թթվածնային դիմակով: