Հայ շախմատիստները մասնակցում են Իրանի միջազգային մրցաշարին
SportԻրանում մեկնարկել է «Սաբալանի գավաթ -2017» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 54 շախմատիստ 7 երկրից, այդ թվում ` 10 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 8 միջազգային վարպետ և երեք ՖԻԴԵ-ի վարպետ:
Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, Եվրոպայի մինչև 12 տարեկան շախմատիստների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանն ու գյումրեցի շախմատիստ Սեդրակ Մաթևոսյանը:
Մրցաշարում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները:
Մամիկոն Ղարիբյանը 3 հնարավորից վաստակել է 2.5 միավոր: 2.5 միավոր է վաստակել նաև գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը: Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը իր ակտիվում ունի 2 միավոր, իսկ Սեդրակ Մաթևոսյանը`1:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ղաեմ Մաղամին և Ազեր Միրզոևը, ովքեր 3 հնարավորից վաստակել են 3-ական միավոր: