Ընդամենը 9400 դրամ է հավաքվել, վախենում եմ հիվանդ մորս չհասցնեմ գոնե վերջին անգամ տեսնել. RazBoy
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
RazBoy մականվամբ հայտնի երգիչ Վարդան Նահապետյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում նամակ-խնդրանքով էր հանդես եկել, որի միջոցով օգնություն էր խնդրել իր հետևորդներից և պարզապես բարի մարդկանցից: Վարդանը տեղեկացրել էր այն մասին, որ անհրաժեշտ գումար չունենալու պատճառով հնարավորություն չունի այս պահին մեկնելու Գերմանիա, որտեղ բուժում է ստանում իր քաղցկեղով հիվանդ մայրը: Գրառմանը կից` Վարդան Նահապետյանը հրապարակել էր նաև մի քանի հաշվեհամար, որով ցանկացողները կարող են գումար փոխանցել:
Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչի հետ` պարզելու արդյոք անհրաժեշտ դրամական օգնությունը հավաքվել է, և թե ինչ վիճակում է ներկա պահին գտնվում Վարդանի` ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մայրը:
«Անկեղծ ասած` վերջին անգամ, երբ մոտեցա բանկ, որպեսզի հաշվեհամարի գումարի մասին տեղեկություն իմանամ, ինձ ասացին, որ այնտեղ ընդամենը 9400 դրամ է»,- պատմեց Վարդանը`տեղեկացնելով, որ իրեն Գերմանիա հասնելու համար 3500-4000 եվրո է անհրաժեշտ.
«Բացի գումարից, անգամ չգիտեմ, թե ինչպես եմ հասնելու Գերմանիա, արդյոք գերմանական դեսպանատունը մուտքի թույլտվություն կտա ինձ, թե` ոչ»,- հավելեց երգիչը:
Շարունակությունը` այստեղ: