Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 85.3 տոկոսով
EconomicsՀայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 20 մլն 485.2 հազար տոննա:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի համանուն ժամանակահատվածում այն ավելացել է 85.3 տոկոս:
Այդ թվում երթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 3.1 տոկոսով`կազմելով 2 մլն 610.9 հազար տոննա: Շուրջ 2.4 անգամ ավելացել են ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը` կազմելով 16 մլն 248.8 հազար տոննա: 79.4 տոկոսով ավելացել է օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը` կազմելով 18.3 հազար տոննա:
Միևնույն ժամանակ, 2.3 տոկոսով նվազել է մայրուղային խողովակաշարային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը` կազմելով 1 մլն 607.2 հազար տոննա: