Տորես. Աթլետիկոն չի հանձնվի Բարսելոնային
SportՄադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը խոսել է Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպման մասին, որը կկայանա վաղը՝ փետրվարի 1-ին:
««Աթլետիկոն» չի հանձնվի «Բարսելոնային»: Իհարկե, ես հավատում եմ մեր ուժերին և վստահ եմ, որ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում հրաշալի երեկո կլինի:
Մենք ամեն ինչ շատ ճիշտ ենք անում և լցված ենք վստահությամբ: Հավատում ենք, որ կարող ենք նվաճել Արքայի Գավաթը»,- իսպանացի հարձակվողի խոսքն է մեջբերում Marca-ն: