Դերասան Կարո Հովհաննիսյանի եւ նշանածի լուսանկարները Մոսկվայից
Հեռուստասերիալներից հայտնի դերասան Կարո Հովհաննիսյանը հունվարի 17-ին կատարեց կյանքում ամենակարեւոր եւ նշանակալի քայլերից մեկը՝ նշանադրվեց իր ընտրյալի՝ Ռիտա Մարգարյանի հետ։ Այս առիթով երիտասարդները գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել երեւանյան ռեստորաններից մեկում, ուր հրավիրված էին զույգի ամենամտերիմ բարեկամներն ու ընկերները։
Նշանադրությունից հետո մասնագիտությամբ ռեժիսոր Կարոն եւ Ռիտան մեկնել են Մոսկվա, որտեղ ապրում եւ սովորում է 24-ամյա դիզայներ-նկարչուհին։
Իհարկե, երջանիկ զույգը չի մոռացել նաեւ լուսանկարների մասին, որոնք հրապարակվել են թե Կարոյի, թե Ռիտայի Instagram-ում։