Դահուկասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 5 մարզիկ
SportԴահուկասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 5 մարզիկ: Այն անցկացվում է Ֆինլանդիայի Լախտի քաղաքում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Աշխարհի առաջնությանը մասնակցել են մարզիկներ, ովքեր կունենան արդյունք: Քանի որ մենք որդեգրել ենք մի նպատակ, միջազգային մրցաշարին մասնակցելն ինքնանպատակ չէ: Կլինեն 3 տղա և 2 աղջիկ»,-ասաց Սարգսյանը:
Լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 2 մարզիկ, որը կկայանա փետրվարի 7-18-ը:
Դահուկավազքի աշխարհի առաջնությունը կմեկնարկի փետրվարի 22-ին և կեզրափակվի մարտի 5-ին: