Քիմ Քարդաշյանը փիրսինգով եղունգների նորաձեւ թրենդ է գործարկել
LifestyleՄի քանի օր առաջ հայտնել էինք, որ Քիմ Քարդաշյանը նորաձեւ թրենդ է գործարկելու. փիրսինգով եղունգներ։

Քարդաշյան–Ջեններ ընտանիքի ներկայացուցիչները ոճի եւ նորաձեւության օրենսդիրներն են։ Եթե հաշվենք սոցցանցերում նրանց բոլոր հաշիվներին հետեւողների ընդհանուր թիվը, ապա այս ընտանիքին հետեւում է ավելի քան կես միլիարդ մարդ։

36-ամյա հայուհին Snapchat–ում փիրսինգով եղունգներ է ներկայացրել, որոնք միմյանց միացված են շղթայով։
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը կհայտնվի փետրվարի 9-ին մեկնարկող Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ժամանակ, որպեսզի ներկայացնի Yeezy Season 5 նոր հավաքածուն։

Հնարավոր է, որ մեզ անակնկալներ են սպասում, քանի որ Քիմը Snapchat–ում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երեւում է 3 տարեկան Նորթը։ Փոքրիկն առաջինն է դարձել, որը փորձել է ընտանեկան արտադրության հագուստի առաջին նմուշը։