Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի համար 2017-ը պրոֆիլակտիկ կլինի
SportԾանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի համար 2017 թվականը նախապատրաստական կլինի:
«Այսօր ունեն քանակական նորմալ վիճակ, սակայն ես դժգոհ եմ որակից: Մեծահասակների և նորեկների միջև ընկած հատվածը դատարկություն է, որը պետք է լրացվի: 2017 թվականը մենք հայտարարում ենք պրոֆիլակտիկայի տարի: Աղջիկների համար այս տարին կլինի նախապատրաստական 2018 թվականի համար: Ամեն ինչ նորմալ ընթացքի մեջ է, և որ ամենակարևորն է, առանց վնասվածքների ենք սկսում նոր տարին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Գլխավոր մարզչի խոսքով՝ այս տարվա Եվրոպայի առաջնությունում թիմը քիչ ավելի հանգիստ կլինի, և հիմանական նպատակը կլինեն 2018 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերը: «Ունենք շատ խոստումնալից պատանիներ, իհարկե կիլոգրամներով քիչ, բայց ներուժով լավ երիտասարդներ են»,-փաստեց Ներսիսյանը:
Մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 27 մարզիկներ` 8 քաշային կարգերում: