Դոլարը մի փոքր էժանացել է, իսկ եվրոն ու ֆունտը կտրուկ թանկացել են
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 1-ին, կազմել է 485.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.53 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.17 դրամ (աճել է 3.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.57 դրամ (աճել է 7.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.06 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 270.14 դրամ, ոսկի՝ 18,949.15 դրամ, պլատին՝ 15,483.68 դրամ։