«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը կմնա կալանքի տակ
SocietyԿենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքից ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը մերժել է:
«Դատարանը, քննարկելով պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունն ի պաշտպան Անի Հովհաննիսյանի կալանավորումը, որպես խափանման միջոց վերացնելու կամ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու, ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 102, 312 հոդվածներով, որոշեց` պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը ի պաշտպան Անի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու կամ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ մերժել»,- նշեց նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը:
Այս գործով հաջորդ դատական նիստը կայանալու է փետրվարի 16-ին: