Այսօրվա նիստում Կառավարությունը որոշում ընդունեց Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ,-այս մասին հայտնում է ORER.am-ը: Գործող համայնքապետ Տիտալ Ալոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ նա երկարատև բուժման կարիք ունի: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կկայանան ընտրությունները: