Նախորդ տարի ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 1 մլրդ 864.6 մլն խմ բնական գազ
Economics2016 թվականին ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 1 մլրդ 864.6 մլն խմ բնական գազ:
Ինչպես տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից, նշված ժամանակահատվածում իրացվել է 1 մլրդ 844.3 մլն խմ:
Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են, համապատասխանաբար, 420 և 173.1 մլն խմ:
2016 թվականին 581 մլն խմ բնական գազ է իրացվել բնակչության և 467.3 մլն խմ՝ ԱԳԼՃԿ-ների կողմից: Այլ սպառողների կողմից գազի սպառման ծավալները կազմել են 202.8 մլն խմ: