Yerevan, 25.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռիչարդ Միլսը ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի երկու առաջարկ ներկայացրեց

Society

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը վերջին շրջանում երկրում կոռուպցիայի դեմ պայքարում դրական արդյունքներ տեսել է, սակայն գտնում է, որ այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան: Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամների առջև իր ելույթում Ռիչարդ Միլսն ուրախալի ու հուսադրող որակեց այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարը իր հրապարակային ելույթներում հիշատակում է որպես գերակա ուղղություն:

«Ինձ գոտեպնդում է այն, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ շիտակ խոսում են այն մասին, թե ինչպես է կոռուպցիան անդրադառնում իրենց վրա»,- ասաց Միլսը:

Նա հավելեց, որ ոլորտներից մեկը, որտեղ առաջընթաց է տեսել է ու ցանկանում է դրա համար գովեստի խոսքեր ուղղել ՀՀ կառավարությանը, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը անդամակցելու հանձնառությունն է:

«Վերջին մեկ տարվա ընթացքում դեսպանատունը գործակցել է կառավարության և քաղաքացիական հասարակության հետ մի շարք հակակոռուպցիոն նախաձեռնությունների շրջանակում: Օրինակ մենք աջակցել ենք տեղական լրատվամիջոցների ծրագրերին` ուղղված հետաքննող լրագրողական հմտությունների զարգացմանը, որը լրատվական ոլորտին օգնում է իրականացնել իր առանցքային ժողովրդավարական գործառույթը, այն է` կառավարության ու պետական գործիչների հաշվետվողականության և քաղաքացիների իրազեկման ապահովում»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում բովանդակալից առաջընթացի համար պետք է հանդես բերի քաղաքական կամք: Դեսպանը, ոգեշնչված կոռուպցիայի դեմ պայքարելու ՀՀ վարչապետի հրապարակային հանձնառությամբ, Միլսը ՀՀ կառավարության քննությանը ներկայացրեց երկու կոնկրետ առաջարկ:

«Նախ առաջարկում եմ կառավարությանն ամրապնդել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունները` որպես անկախ կառույց: Ես ողջունում եմ այս ուղղությամբ կառավարության վերջերս ձեռնարկած քայլը: Նշանակալի փոփոխություններ են հատարվել վարչական իրավախախտումների օրենսգրքում և քրեական օրենսգրքում` հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնողների համար սահմանելով պատժամիջոցներ տուգանքի, ազատազրկման և մինչև 3 տարի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու տեսքով: Սակայն դեռ ավելին պետք է արվի:

Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել, եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի: Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վերհանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանք հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան»,- ասաց դեսպանը:

Նա ՀՀ կառավարությանն առաջարկում է նաև  քննության առնել ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը. մարմին, որը կունենա քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն: Դեսպանի խոսքով`  այս առաջարկը հնչեցվել է ԱՄՆ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն հարցերով գլխավոր խորհրդական Փիթեր Այզենվորթի կողմից, ով դեսպանատան հրավերով անցած տարի երկու անգամ այցելեց Հայաստան՝ կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների համար:

Ռիչարդ Միլսը գտնում է, որ  այժմ նպաստավոր պահ է, որպե սզի կառավարությունը քննության առնի այս առաջարկը, քանի որ վարչապետը դիտարկում է գոյություն ունեցող հակակոռուպցիոն խորհրդի վերակազմավորման և խորհրդի ու հակակոռուպցիոն մանդատ ունեցող այլ կառույցների միջև կապերի ու իրավասությունների հստակեցման հարցը:

 

 

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia