Վթար չի եղել և որևէ զինծառայող չի հոսպիտալացվել
SocietyՍյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել: Որեւէ զինծառայող չի տուժել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հերքելով լրատվամիջոցների տարածած ա յն տեղեկատվությունը, իբր` ՀՀ ՊՆ համարանիշներով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը, 26 զինծառայող վիրավորվել է։ «Ոչ ոք չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել»,-գրել է Հովհաննիսյանը: