Brent մակնիշի նավթի գինը գերազանցել Է 57 դոլարը
Economics 2017 թվականի ապրիլի մատակարարման Brent մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում կայացած սակարկությունների ընթացքում ավելացել Է 0,94 տոկոսով եւ կազմել բարելի դիմաց 57,05 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, վկայում են սակարկությունների տվյալները:
Վերջին անգամ այդ տեսակի նավթի գինը բարելի դիմաց 57 դոլարի մակարդակից բարձր Է եղել 2017 թվականի հունվարի 6-ին:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ռուսական արժույթը չափավոր աճում Է նավթի գնանշումների աճի ֆոնին: Այսպես, Մոսկվայի բորսայի սակարկություններում դոլարի փոխարժեքը Երեւանի ժամանակով ժամը 13:40-ի դրությամբ նվազել Է 43 կոպեկով եւ կազմել 59,7 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 22 կոպեկով՝ մինչեւ 64,54 ռուբլի: