Լուսինե Բադալյան. «Տարիքս չի վախեցնում ինձ»
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Դրական, անկեղծ, բնական, համեստ, միևնույն ժամանակ հատուկ, տրամադրություն հաղորդող մարդ... նմանատիպ խոսքերով և շնորհավորական մաղթանքներով է լցված հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան էջը։ Այսօր հաղորդավարուհին տոնում է իր 37–ամյակը։ Tert.am Life–ը կապ հաստատեց հոբելյարի հետ ու զրուցեց տարեդարձի անակնկալների և ոչ միայն այդ ամենի մաիսն։
Առաջինը շնորհավորեց…
Գիշերը 11։30–ից արդեն իսկ կային շնորհավորանքներ։ Երեխաներս էին անհամբեր սպասում, երբ է 00։00 լինելու, որ շնորհավորեն։ Անակնկալներ, որպես այդպիսին, առանձնապես դեռ չկան։ Բոլոր զանգերն ու շնորհավորանքներն ինձ համար անակնկալ են, որոնք և՛ հուզիչ են, և՛ հումորային. մեկ ծիծաղում եմ, մեկ արտասվում։
Մեր ընտանիքում պետք չէ սպասել տոն օրերին, որ ինչ-որ պոռթկումներ լինի...
Մեզ մոտ սովորական օրերն առանձնապես չեն տարբերվում տոնական օրերից։ Ոչ թե տոնական օրերն են անհետաքրքիր, այլ մեզ առանձնապես հատուկ առիթ պետք չէ`արտահայտելու այն, ինչ ուզում ենք ասել։ Երբ երեխաներս դպրոցից տուն են գալիս, միշտ ասում են`դու աշխարհի ամենալավ մաման ես, դու մեր հրաշքն ես, ինչ լավ ա, որ դու կաս։ Այս ամենն այնքան առօրեական է։ Չենք սպասում տոնական օրերին, որ ինչ-որ պոռթկումներ լինեն։ Մի կողմից դա հաճելի է, մյուս կողմից տոնական օրը կորցնում է իր յուրահատկությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։