Վարչապետ Կարապետյանն էներգետիկայի ոլորտում տեսնում է ռեսուրսների արդյունավետության բարձրացման խնդիր
SocietyՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2017-2018թթ. ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլին: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ կառավարությունն առաջնային է համարում էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության բարձրացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդե ցության նվազեցման միջոց:
«Ծրագրով սահմանված միջոցառումները կօժանդակեն ՀՀ էներգախնայողության քաղաքականության հետագա ձևավորմանը և դրա իրականացման կոնկրետ քայլերի որոշակիացմանը: Ծրագրի առաջին փուլի արդյունքներով խնայողությունը կազմել է 8,6 տոկոս, ընթացիկ տարում նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 17,9 տոկոսի»,- Արմենպրեսի հաղորդմամբ, ասաց Մանուկյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ծրագիրը և հանձնարարեց դրա իրականացման նկատմամբ սահմանել հատուկ հսկողություն: «Մենք այստեղ ունենք շատ ռեսուրսներ և արդյունավետության բարձրացման խնդիր»,- ասաց վարչապետը: