ՀՀ ուսհաստատություններում իրականացվելու են ֆիզկուլտուրայի համակարգի կատարելագործման ծրագրեր
SocietyՀայաստանում մանուկների և պատանիների առողջության ամրապնդման նպատակով ուսումնական հաստատություններում իրականացվելու են ֆիզիկական կուլտուրայի համակարգի կատարելագործման ծրագրեր:
Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ ներկայացնելով մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգը:
«Նախատեսվում է, մասնավորապես, նյութատեխնիկական բազայի կատարելագործում, անհրաժեշտ մարզագույքով և որակյալ մանկավարժական կադրերով ապահովում»,- ասաց նախարարը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գնահատմամբ՝ դպրոցականների միայն 12 տոկոսն է կանոնավոր կերպով սպորտով զբաղվում, այնինչ, օրինակ, Ռուսաստանում՝ 37.5 տոկոսը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով՝ 5-17 տարեկան մանուկներին ու պատանիներին օրական պետք է բաժին հասնի 60 րոպե ֆիզիկական ակտիվություն: Այդուհանդերձ, դպրոցների վատ կահավորման պատճառով մարմնամարզության դասերը բավարար ծանրաբեռնվածությամբ չեն ընթանում, ուստի այդ հարցերի լուծման նպատակով կազմակերպվելու է մանկական սպորտի տարածման քարոզչութ յուն: