Հայկական ակումբներն ՈՒԵՖԱ-ից գումարներ են ստացել ֆուտբոլիստներ հավաքական գործուղելու համար
SportՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆինանսական հաշվետվությունը, որում արտացոլված են ակումբների հատկացվելիք գումարները Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում, այդ թվում՝ ընտրական փուլում ֆուտբոլիստների մասնակցության համար:
Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հայկական ակումբները, որոնց ֆուտբոլիստները մասնակցել են Հայաստանի հավաքականի հանդիպումներին, ևս ստացել են գումարներ՝ ընդհանուր 364 հազար 731 հարյուր 92 եվրո:
Ամենամեծ գումարը ստացել է «Փյունիկ»-ը՝ 263 հազար 3 եվրո, «Միկա»-ն՝ 55 հազար 782.53, «Ալաշկերտ»-ը՝ 34 հազար 327.71, «Ուլիս»-ը՝ 21 հազար 454.82, «Արարատ»-ը՝ 8 հազար 581.93, «Բանանց»-ը՝ 4 հազար 290.96, «Գանձասար-Կապան»-ը՝ 4 հազար 290.96 եվրո:
Հայկական թիմերից միայն «Շիրակ»-ը գումար չի ստացել: