5 բան սեքսի մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ
LifestyleBlognews.am-ը գրում է.
Կան բաներ, որոնք պարտավոր է իմանալ յուրաքանչյուր տղամարդ։ Եվ հատկապես, եթե այդ մանրուքները վերաբերում են սեքսին։ Ձեզ ենք ներկայացնում 5 բան, որոնք պետք է իմանան անխտիր բոլոր տղամարդիկ։
1. Կանանց ժամանակ է հարկավոր՝ գրգռվելու համար

Կանանց շատ ավելի երկար ժամանակ է հարկավոր գրգռվելու համար, քան տղամարդկանց։ Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք կնոջը իրական հաճույք պատճառել, ապա պետք է ուշադիր հետևեք նրան և չշտապեք։ Աղջիկների մեծ մասը չեն ասի ձեզ այս մասին՝ ձեզ չնեղացնելու համար, սակայն դուք նույնպես պետք է չնեղացնեք նրանց։
2. Կանանց ոչ միշտ է հարկավոր երկար սեքս

Եթե կնոջ գլուխը զբաղված է ինչ-որ այլ գործերով, ապա նա բնավ չի ցանկանա երկար ժամանակ սեքսով զբաղվել։ Այսպես լինում է այն ժամանակ, երբ կինը սեքսով է զբաղվում միայն ձեր հաճույքի համար։ Այդ իսկ պատճառով պետք է ուշադիր լինել և հասկանալ՝ կինը իսկապես ուզում է սեքսով զբաղվել, թե միայն Ձեզ է հաճոյանում։
3. Պոռնոգրաֆիկ ֆիլմերում ցուցադրվող հնարքները այն չեն, ինչ հարկավոր է կնոջը

Պոռնոֆիլմերում սեքսը լինում է կոպիկ և անկանխատեսելի։ Աստղերը շատ հաճախ փոխում են դիրքերը և շատ ու շատ աննորմալ բաներ անում։ Կանաց այդ ամենը դուր չի գալիս։ Իրականում կանայք տանել չեն կարողանում իրենց պոռոնաստղ համարող տղամարդկանց։ Բացի այդ՝ կնոջ համար տհաճ է անակնկալ փոփոխությունը, այդ իսկ պատճառով եթե նկատում եք, որ կինը ոչ մի բան չի ասում Ձեզ, ապա դուք ամեն ինչ ճիշտ եք անում։
4. Սեքսուալ նախաբանը շատ կարևոր է

Շատ տղամարդիկ ցանկանում են բաց թողնել սեքսից առաջ համբուրվելը և նախաբան հանդիսացող մյուս գործողությունները։ Սակայն դա ճակատագրական սխալ է։ Կնոջ համար դա շատ կարևոր է։ Այդ իսկ պատճառով երբեք բայց մի՛ թողեք նախաբանը։
5. Յուրաքանչյուր կին յուրովի մոտեցում է պահանջում

Սա վատ նորություն է տղամարդկանց համար։ Չկա գործողությունների այնպիսի մի հերթականություն, որը կօգնի բավարարել ցանկացած կնոջ։ Յուրաքանչյուր կին յուրովի մոտեցում է պահանջում։ Այս խնդիրը լուծելու համար հարկավոր է տարբեր բաներ փորձել կնոջ հետ, մինչև հասկանաք, որ նա իսկապես վայելում է սեքսը։ Կա նաև ավելի պարզ եղանակ. ուղղակի հարցրեք նրանից։