Մի հատ հիստերիկություն մի արա. կառավարության անդամը՝ ցուցարար կնոջը (տեսանյութ)
Եկմալյան և Ֆիրդուսիի խաբված բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի առջև: Նրանք ի նշան բողոքի փորձեցին փակել Տիգրան Մեծի փողոցը, սակայն ոստիկաններն ուժի գործադրմամբ ցուցարարներին հանեցին փողոցից:
Ցուցարարները պահանջում էին հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ:
Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը հանդիպեց ցուցարարների հետ, այնուհետև նրանք գնացին կառավարության ընդունարան:
Ցուցարարներից մեկը բղավում էր Ղազարյանի վրա, ինչին ի պատասխան՝ Ղազարյանն ասաց. «Մի հատ հիստերիկություն մի արա, վերջ տվեք դերասանությանը»:
Առավել մանրամասն՝ Լուրեր.com-ի պատրաստած տեսանյութում.