«Գանձասար-Կապան»-ը համալրում ունի
SportՀայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Յուսպաշյանը համալրել է «Գանձասար-Կապանը»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 27-ամյա ֆուտբոլիստը կապանյան թիմի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել։ Յուսպաշյանի վերջին ակումբը եղել է Կիպրոսի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Անագենիս» թիմը, որի կազմում նա 10 հանդիպում է անցկացրել։
Յուսպաշյանը «Փյունիկի» դպրոցի սան է, որի առաջին թիմի կազմում անցկացրել է 10 մրցաշրջան, մասնակցել է բարձրագույն խմբի առաջնության 214 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ։
27-ամյա կիսապաշտպանը ազգային հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 11 անգամ: